Միջազգային

Հարավային Սուդանում ընդհարումների արդյունքում 26 զոհ կա

Հարավային Սուդանում առնվազն 26 մարդ է զոհվել տեղի խմբավորումների միջև նոր բախումների հետևանքով։ Հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:

«Նոր բախումները տեղի են ունեցել երկուշաբթի, երբ Վարաբ նահանգից զինված երիտասարդները հարձակվել են արևմտյան Բահր էլ Ղազալ նահանգի ոստիկանական բաժանմունքի և շուկայի վրա»,-գործակալությունը մեջբերում է նահանգապետի խոսքը: