Միջազգային

«Եթե երկրները խաղաղություն են ուզում, տնտեսության զարգացումը լավագույն ուղին է». Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին խոսել է 3+3 ձևաչափում ներքին հնարավոր մրցակցությունից ու Իրանի դիրքորոշումից։ 

Սոբհանին, մասնավորապես, հայտարարել է. «Ուրախալի է այն, որ Հայաստանում իրոք Իրանը դիտարկում են որպես Հայաստանում իրական խաղաղության ջատագով, նույն մտածողությունը նաև Իրանը ունի Հայաստանի նկատմամբ։ Եթե այլ երկրներ փորձեն մրցակցության ուղով միմյանց դեմ հանդես գալ, դա առաջին հերթին իրենց անվտանգությունը կխաթարի։ Անվտանգությունը համեմատական գործոն է, և այն հնարավոր չէ մասնատել։ Եթե երկրները խաղաղության հաստատման ուղի են որդեգրում, դրա լավագույն ճանապարհը տնտեսության զարգացումն է, ոչ թե լարվածության հրահրումը»։