Միջազգային

«ԱՄՆ-ն Եմենում կրակի հետ է խաղում». Ֆիդան

«ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում՝ հարվածելով Եմենին, ցանկացած պահի այն կարող է տարածաշրջանում «հրդեհի» պատճառ դառնալ»․ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «A-haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա հնարավոր չի լինի վերահսկողության տակ վերցնել։ Թուրքիան մշտական երկխոսության մեջ է տարածաշրջանային գործընկերների և ԱՄՆ-ի հետ։ Տարածաշրջանի բռնկումը պետք է կանխել, իրավիճակը լավ չէ»,- նշել է Ֆիդանը։