Միջազգային

Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մարտին համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին:

Նա նշել է, որ Իրանի համար զորավարժություններն անցկացվում են «ԻԻՀ և մերձավոր ու միջին Արևելքի տարածաշրջանի երկրների շահերի և տնտեսական ռեսուրսների անվտանգության ապահովման» իրավիճակները մշակելու նպատակով: