Միջազգային

«Պատժամիջոցները չեն կարողացել կանգնեցնել Իրանի առաջընթացը». Ռայիսի

Ելույթ ունենալով առաջընթացի մասին պատմող առաջին ազգային մրցանակաբաշխությանը՝ Ռայիսին հայտարարել է. «Հակառակ թշնամու կամքին՝ Իրանի առաջընթացն այնքան տպավորիչ է եղել, որ հակառակորդը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի վրա առավելագույն ճնշումն անարդյունավետ է դարձել:

Ո՛չ պատերազմը, ո՛չ «Մոջահեդին-է Հալք» ահաբեկչական շարժումը, ո՛չ սպառնալիքները, ո՛չ պատժամիջոցները չէին կարող կանգնեցնել մեր ազգի շարժումն ու առաջընթացի գնացքը», - հավելել է Ռայիսին: