Միջազգային

Թուրքիան անօդաչուներ է վաճառում Եգիպտոսին

Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր կմատակարարի․ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ «A-haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում․

«Մեր երկկողմ հարաբերությունները կարևոր են տարածաշրջանային անվտանգության և չափազանց կարևոր՝ առևտրի տեսանկյունից։ Հարաբերությունների կարգավորումը կարևոր է, որպեսզի Եգիպտոսը կարողանա որոշակի աջակցություն և տեխնոլոգիա ստանալ: Մենք նաև համաձայնագիր ունենք անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ տրամադրելու մասին։ Մեր համագործակցությունն Աֆրիկայում նույնպես կարևոր է, հատկապես՝ Լիբիայում», - նշել է Ֆիդանը։

Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Եգիպտոս այցելել փետրվարի կեսերին: Սա կլինի Թուրքիայի ղեկավարի առաջին այցն այդ երկիր՝ 2013թ. հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո։