Միջազգային

Իսրայելում գերիների վերադարձի պահանջով բազմահազարանոց ցույցեր են

Շաբաթ օրը հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել Իսրայելի որոշ հատվածներում՝ պահանջելով կառավարության փոփոխություն և Գազայում մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակում:

Ցույցերն Իսրայելում դառնում են կանոնավոր երևույթ: Անցյալ գարնանը և ամռանը Նեթանյահուի և նրա կառավարության դեմ շաբաթական զանգվածային բողոքի ցույցերը տեղի են ունեցել պլանավորված դատական բարեփոխումների պատճառով, բայց դադարեցվել են հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումից հետո: Քանի որ աճում է զայրույթն առ այն, թե ինչպես է Նեթանյահուն հաղթահարելու պատանդների ճգնաժամը, նման ցույցերը շուտով կարող են վերսկսվել: