Չիլիի կենտրոնական շրջաններում հրշեջները շարունակում են պայքարել մոլեգնող անտառային հրդեհների դեմ։ Անտառային լայնածավալ հրդեհները խլել են 112 մարդու կյանք և հողին հավասարեցրել ամբողջական թաղամասեր։ Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը նախազգուշացրել է, որ Չիլիին սպառնում է «շատ մեծ մասշտաբի ողբերգություն»:
Հարյուրավոր մարդիկ դեռ անհայտ կորած են համարվում։ Զոհվածների թվերը կարող են ավելանալ՝ քանի որ ավելի շատ մարմիններ են հայտնաբերվել բլուրների լանջերին և անտառային հրդեհներից ավերված տներում: