Միջազգային

«Իվանիշվիլին թույլ չէր տա 2008թ. պատերազմը». Վրաստանի ՊՆ ղեկավարի հավակնորդ

Պաշտպանության նախարարի հավակնորդ Իրակլի Չիկովանին խորհրդարանի լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե 2008 թվականին իշխանության լիներ Բիձինա Իվանիշվիլին, օգոստոսյան պատերազմ չէր լինի:

Չիկովանին ընդգծել է, որ Վրաստանի պաշտպանության ուժերն արել են այն ամենը, ինչ կարող էին այդ ժամանակ։ 

Հիշեցնենք, որ իշխող կուսակցության նոր առաջնորդ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս ասել էր, որ եթե 2008-ին իշխանության ղեկին լինեին օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին և այժմյան իշխանական կուսակցությունը, օգոստոսյան պատերազմը տեղի չէր ունենա: