Միջազգային

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը, հայտնել է նախագահական մամուլի ծառայությունը:

«1. Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Ռոման Վասիլևիչի Սկլյարի վրա: 3. Ղազախստանի Հանրապետության կառավարության անդամներին շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը", - ասված է Տոկաևի հրամանագրում:

Փաստաթուղթը գործողության մեջ է դրվում ստորագրման օրվանից: