Միջազգային

Չիլլիում անտառային հրդեհներ են մոլեգնում․ զոհերի թիվն անցել է 100–ը

Չիլիում մոլեգնում են անտառային հրդեհներ։ Զոհերի թիվն արդեն գերազանցել է 100-ը․ Չիլիի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհվել է 112 մարդ․ հայտում է BBC-ն։

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը արտակարգ դրություն է հայտարարել և խոստացել է իրավիճակի լուծման համար տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»։

Հրդեհներն արդեն տարածվել են հսկայական տարածքում, և զոհերի թիվը կարող է աճել, նախազգուշացնում են իշխանությունները: Այժմ, նրանց տվյալներով, երկրում հրդեհների 40 ակտիվ օջախ կա։