Չիլիում մոլեգնում են անտառային հրդեհներ։ Զոհերի թիվն արդեն գերազանցել է 100-ը․ Չիլիի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհվել է 112 մարդ․ հայտում է BBC-ն։
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը արտակարգ դրություն է հայտարարել և խոստացել է իրավիճակի լուծման համար տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»։
Հրդեհներն արդեն տարածվել են հսկայական տարածքում, և զոհերի թիվը կարող է աճել, նախազգուշացնում են իշխանությունները: Այժմ, նրանց տվյալներով, երկրում հրդեհների 40 ակտիվ օջախ կա։