Հարավային Կորեան և Սաուդյան Արաբիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ռազմարդյունաբերական համալիրի և սպառազինության համատեղ մշակման ոլորտում: Այդ մասին հայտարարել է պաշտպանական գնումների ծրագրերի վարչության (DAPA) պաշտոնական ներկայացուցիչ Չհվե գեն Հոն՝ Կորեայի պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Կորեայի պաշտպանության նախարարը այցելել է ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Կատար: