Միջազգային

ՀԱՄԱՍ-ի հետ գերիների բանակցություններում դրական ազդակներ կան

Սպասվում է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները արտերկրում և Գազայում խորհրդակցությունների փուլից հետո «դրական ուղղությամբ» կշարժվեն պատանդների գործարքի առնչությամբ։ Այդ մասին ասվում է երկուշաբթի լիբանանյան «Ալ-Ահբար» թերթի հաղորդագրության մեջ:

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն արտերկրում ավարտել է խորհրդակցությունների առաջին փուլը, որին մասնակցել են ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» և պաղեստինյան այլ խմբավորումների ղեկավարները։