Միջազգային

Ինչ է քննարկվելու Պուտին-Էրդողան հանդիպմանը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա սպասվող այցից և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման օրակարգային հարցերից։  Այդ մասին «A-haber» հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։

«Մեր նախագահները պարբերաբար շփվում են։ Առաջիկա այցը պլանային է, որի ընթացքում նախատեսվում է քննարկել համագործակցությունը գազի ոլորտում, էներգետիկայում, «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումը, հացահատիկային միջանցքը, Ուկրաինայի կարգավորումը, տարածաշրջանային հարաբերություններն ու այլ հարցեր, մասնավորապես՝ իրավիճակը Գազայում», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։