Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.44

RUB4.28

Երևան 6 ℃

Рус Eng

Վերընտրվելու դեպքում Թրամփը կփակի ամերիկյան սահմանը

Միջազգային

4 Փետրվարի, 22:22

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, վերընտրվելու դեպքում, առաջին հերթին, մտադիր է փակել ամերիկյան սահմանը և կազմակերպել անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփը նաև նշել է, որ մինչ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել։ 

«Հասկանո՞ւմ եք, 9 ամիսը շատ մեծ ժամանակ է, մեծ է հավանականությունը, որ մինչև դրա ավարտը մենք երրորդ համաշխարհային պատերազմ տեսնենք, քանի որ ունենք մարդ, ով իր գործը չի անում, նրան չեն հարգում, ամբողջ աշխարհը ծիծաղում է նրա վրա։ Նա իր գործից գլուխ չի հանում»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում