Միջազգային

«Մեր հողն ուժի ցուցադրման վայր չէ»․ Բաղդադը դիմել է Վաշինգտոնին

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը, ելույթ ունենալով Եվրամիության, Կանադայի, Բրազիլիայի և Ավստրալիայի դեսպանների առջև, քննադատել է ԱՄՆ-ի հարձակումներն իր երկրի վրա և հայտարարել, որ պետք է հրաժարվել ռազմական տարբերակներից՝ տարածաշրջանում լարվածության աճը կանխելու համար:

«Իրաքը հաղորդագրություններ ուղարկելու կամ ուժ ցույց տալու վայր չէ»,- ընդգծել է նա և հավելել, որ «անհրաժեշտ է բանակցային սեղան վերադարձնել ընդհանուր ռազմական հանձնաժողովը՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու ԱՄՆ-ի և կոալիցիայի երկրների ռազմական ներկայության վերաբերյալ»։ 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում, ստեղծել զինադադար Գազայի հատվածում և հրաժարվել ռազմական տարբերակներից՝ տարածաշրջանում լարվածության աճը կանխելու համար: