Միջազգային

Հունաստանի բոլոր եկեղեցիներում ընթերցվել է միասեռ ամուսնությունների դեմ ուղերձ

Հունաստանի բոլոր եկեղեցիներում կիրակի առավոտյան պատարագի ժամանակ ընթերցվել է Հույն ուղղափառ եկեղեցու Սինոդի ուղերձը՝ ընդդեմ միասեռ ամուսնությունների, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Հունական եկեղեցին մերժում է միասեռ ամուսնությունները, կարծում է, որ միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը վերացնում է ոչ միայն քրիստոնեական արժեքներն ու ընտանեկան ավանդույթները, այլև ապագա երեխաների իրավունքները և մտադիր է այդ դիրքորոշումը հասցնել ողջ ժողովրդին։

«Երկրի ավելի քան 10 հազար եկեղեցիներում կիրակի առավոտյան ընթերցվել է Սուրբ Սինոդի էնցիկլակը, որում արտահայտվել է եկեղեցու խիստ հակազդեցությունը Կիրիակոս Միցոտակիսի կառավարության կողմից ներկայացված միասեռ ամուսնությունների մասին օրինագծին»,- գրում է աղբյուրը։