Միջազգային

Մարգարիտա Սիմոնյանն ԱՄՆ-ին կոչ է արել «ուշքի գալ ու արթնանալ»

«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, խոսելով Լիսիչանսկում հացաբուլկեղենի հրետակոծության մասին, ԱՄՆ-ին կոչ է արել «ուշքի գալ և արթնանալ»։ Այս մասին նա հայտարարել է «Россия 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։

Նա խոսել է ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի մասին, որն «ԱՄՆ-ի՝ որպես պետության գոյության սկիզբն է»։

«Եվ այնտեղ այնպիսի հրաշալի խոսքեր կան, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար, բոլորն ունեն կյանքի, ազատության և երջանկության փնտրտուքի իրավունք: Ինչո՞ւ եք դուք, ԱՄՆ Ձեր բացարձակ քրիստոնեական էթիկայով ժխտում երջանկության, ազատության և կյանքի որոնումներն այն մարդկանց համար, ովքեր ապրում են այնտեղ: Ամերիկա, արթնացիր»,- ասել է Սիմոնյանը։