Միջազգային

Մահացել է Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը

Մահացել է Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը: Նա 82 տարեկան էր։ 

Պետության ղեկավարը մահացել է մայրաքաղաքի Վինդհուկի հիվանդանոցում։

Հունվարի սկզբին նախագահը հայտարարել էր, որ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Նա բուժման էր մեկնել ԱՄՆ, սակայն երկու օր տևած բուժումից հետո վերադարձել էր երկիր: