ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Գերմանիան սկսել են ոչ պաշտոնապես քննարկել՝ կկարողանա արդյոք դաշինքը գոյատևել, եթե ԱՄՆ նախագահ դառնա Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պարբերականը նաև գրում է, որ Գերմանիայի իշխանական շրջանակներում տպավորություն է ստեղծվել, որ ՆԱՏՕ-ի փլուզումը «լավագույն ռազմավարական արդյունքը» կլինի Ռուսաստանի համար՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին:
Politico թերթի տվյալներով՝ ավելի վաղ Թրամփն ասել էր, որ «ՆԱՏՕ-ն մեռած է», և «ԱՄՆ-ն դուրս կգա դաշինքից»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին պնդել է, որ Միացյալ Նահանգները դուրս չի գա դաշինքից՝ անկախ նախագահական ընտրությունների ելքից: