Միջազգային

Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել: Երկու օդաչուները զոհվել են, ավիացիոն դեպարտամենտի տեխնիկը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ ուղղաթիռում եղել են Գազիանթեփի վարչության ոստիկանապետ Ջեմիլ Գյուլենը, պայմանագրային օդաչու և ավիացիոն դեպարտամենտի տեխնիկը: