Քաղաքական

«Գազի ու նավթի ընդհանուր շուկան օգտակար կլինի բոլորի համար». Փաշինյան

«Գազի ու նավթի ընդհանուր շուկան օգտակար կլինի բոլորի համար». Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին։ 
Նա, մասնավորապես, ասել է. «ԵԱՏՄ բոլոր երկրների համար, առանց բացառության, 2025 թվականին գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը առավելություն կլինի»։ 

Փաշինյանը նաև հավելել է, որ ԵԱՏՄ այլ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023–ին աճել է 39%-ով և կազմել 7,8 մլրդ դոլար, որից արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը՝ 37,5%-ով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական