Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը:
Արձակումը տեղի է ունեցել Սինպհո նավահանգստային քաղաքի շրջանից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ:
Հարավկորեացի զինվորականները նշել են, որ ուժեղացրել են մոնիտորինգը։ Ընդ որում, նրանք նշել են, որ սերտորեն համակարգում են իրենց գործողությունները Միացյալ Նահանգների հետ: