Միջազգային

«Իլ-76»-ին հարված է հասցվել կա՛մ ամերիկյան, կա՛մ ֆրանսիական համակարգերով»․ Պուտին

Կիևը գիտեր, որ ռուսական Իլ-76-ը փոխադրման վայր է տեղափոխում ուկրաինացի ռազմագերիներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Իլ-76-ի վրա հարձակումն անվանել է Կիևի ռեժիմի հանցագործություն։

«Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինծառայողների հետ Իլ-76-ը խոցած հրթիռներն արձակվել են Ուկրաինայի տարածքից։ Հարվածն իրականացրել են ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը։  Իլ-76-ին հարվածը հասցվել է կա՛մ ամերիկյան, կա՛մ ֆրանսիական համակարգերով, ստույգ մանրամասները կպարզվեն առաջիկա օրերին»,- ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ աղետի վերաբերյալ փորձաքննությունների արդյունքները կլինեն մի քանի օրից։

Պուտինն անկեղծ ցավակցություն է հայտնել Իլ-76-ի զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին և հանձնարարել է Քննչական կոմիտեին հնարավորինս դետալային հրապարակել Իլ-76-ի աղետի մանրամասները։