Միջազգային

«Լավ է լեզու գտնել միջուկային զենք ունեցողների հետ». Թրամփը՝ Պուտինի ու Սիի մասին

«Լավ է լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր հզոր միջուկային զենք ունեն։ Գիտեք, լավ է Պուտինի նման մարդկանց հետ լեզու գտնելը։ Ես բանակցություններ եմ ունեցել նախագահ Սիի հետ (Չինաստանի), հիանալի հարաբերություններ ունեմ նրանց հետ։ Եթե Հիլարի Քլինթոնը հաղթեր, դուք միջուկային պատերազմ կունենայիք Հյուսիսային Կորեայի՝ Կիմ Չեն Ընի հետ: Նրա հետ ես նույնպես լեզու եմ գտել», - ասել Է Թրամփը Fox-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եթե ինքը մնար ԱՄՆ նախագահ, ապա Պուտինը «երբեք չէր հարձակվի Ուկրաինայի վրա»․ «Նրանք բոլորը վախենում էին Թրամփից, բայց հարգում էին նրան։ Դա ճիշտ է»,-հավելել է նախկին նախագահը։