Միջազգային

Բաքվում հրաժարվել են ընդունել Բոնոյին

Ըստ ադրբեջանական «Minval»-ի՝ պաշտոնական Բաքուն հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Հիշեցնենք, Բոնոն օրեր առաջ Հայաստանում էր և հանդիպել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու հեռանկարները։ 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ Բոնոն  հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին, կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։ «Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին», - նշել էր Բոնոն։ Սակայն Ադրբեջանի մայրաքաղաք այցի մասին այդպես էլ չի հայտարարվել։ Ըստ «Minval»-ի՝ Բոնոյի Ադրբեջան այցը չի իրականացվել մի քանի պատճառով. 

Ա. Բաքուն չի ընդունում տարածաշրջանում ԱՄՆ առաջ քաշած կարգավորման մոտեցումները,

Բ. ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում միակողմանի և անհասկանալի է և Բաքուն ինքն է հրաժարվել ընդունել Բոնոյին, 

Գ. Ադրբեջանում չեն տեսնում ԱՄՆ-ին որպես վստահելի միջնորդի։