Միջազգային

Մաֆիան Էկվադորում խռովությունների ալիք է բարձրարցել․ հայտարարվել է արտակարգ դրություն

Մաֆիան Էկվադորում խռովությունների ալիք է բարձրարցել․ հայտարարվել է արտակարգ դրություն

Էկվադորում խռովությունների լայնամասշտաբ ալիք է սկսվել․ հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։

Էկվադորական մաֆիան, ի պատասխան նախագահի հայտարարած արտակարգ դրության, անկարգություններ ու բախումներ է կազմակերպել ամբողջ երկրում:

Նոր նախագահ Դանիել Նոբոան պատասխանել է՝ 22 մաֆիոզ խմբավորումներին հայտարարելով ահաբեկչական կազմակերպություններ և ասելով, որ երկիրը գտնվում է ներքին զինված հակամարտության մեջ:

Օրերս բանտից մաֆիոզ խմբավորումներից մեկի պարագլխի անհետացումից հետո, նախագահ Նոբոան երկրում արտակարգ դրություն էր հայտարարել: Արտակարգ դրության ռեժիմը նախատեսում է, մասնավորապես, ոստիկանության և զինվորականների համար ընդլայնված լիազորություններ, հանրային հավաքների արգելք և պարետային ժամ:

Սոցցանցերում հրապարակվել են փողոցներում զինված ավազակների, հրկիզված ավտոմեքենաների և նույնիսկ պայթյունների տեսագրություններ ու լուսանկարներ: Մաֆիոզ խմբավորումները մայրաքաղաքում նույնիսկ ոստիկանների են պատանդ վերցրել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական