Միջազգային

Բեռլինը շահագրգռված է Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ. ТАСС

Բեռլինը շահագրգռված է Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ. ТАСС

Ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, անդրադարձել է Հայաստանում տեղակայված ռուս սահմանապահներին։ Ըստ ТАСС-ի՝ «Բեռլինը շահագրգռված է Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ։ Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական մի շարք քայլերի համար»։

«Գերմանիան ձգտում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս գժտեցնել Երևանին ու Մոսկվային։ Գերմանացիները շահագրգռված են հայկական տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերման և Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ տրամադրված անձանցից պետական ապարատը մաքրելու հարցում, ներառյալ՝ զինված ուժերի, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիան: 

Փոխարենը, Բեռլինն առաջարկում է Երևանին ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ ղարաբաղցի հայերին ԵՄ երկրներ զանգվածային արտագաղթից զերծ պահելու համար», - նշել է գործակալության զրուցակիցը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական