Լեհաստանում ընդդիմադիր խմբակցությունները միավորվել են և Դոնալդ Տուսկին ընտրել վարչապետ, որն ստացել է 248 կողմ և 201 դեմ ձայն։
Տուսկը 2007-14թթ. եղել է Լեհաստանի վարչապետ, 2014-19թթ. Եվրոպական խորհրդի նախագահ։
Տուսկը խոստանում է ապաշրջափակել Ուկրաինայի հետ սահմանը և վերջ դնել Վարշավայի և Կիևի միջև վեճերին։
Դեկտեմբերի 14-15-ը Տուսկը Բրյուսելում կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, որտեղ կքննարկվի Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու և երկրին 50 միլիարդ եվրոյի երկարաժամկետ ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հնարավորությունը։