Միջազգային

«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից». Էրդողան

Հունաստանից վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունից․

«Հայաստանի իշխանությունները, դասեր քաղելով վերջին իրադարձություններից, չպետք է սադրանքների դիմեն։ Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից և չընկնել իրեն ապակողմնորոշող երկրների ծուղակը։ Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, որոնք զինում են Հայաստանին, ամենակարճ ժամանակում նրան միայնակ կթողնեն։ Ֆրանսիան Հայաստան է ուղարկում զրահափոխադրիչներ, ինչն ուղղակի սադրանք է: Ֆրանսիան պետք է իմանա, որ ոչ թե լավություն է անում Հայաստանին, այլ, հակառակը, վնաս հասցնում», - ասել է Էրդողանը։