Միջազգային

Լիտվան հետաքննում է Աբրամովիչի երեխաներին քաղաքացիություն տրամադրելու հարցը

Լիտվայի կառավարությունը հետաքննում է հանգամանքները, թե ինչպես են ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի երկու երեխան Լիտվայի քաղաքացիություն ստացել։ Այս մասին պաշտոնական Վիլնյուսը հայտարարել է երեկ՝ դեկտեմբերի 7-ին, երբ լրատվամիջոցները հրապարակեցին հետաքննություն, ըստ որի՝ միլիարդատիրոջ որդին և դուստրն ունեն Լիտվայի քաղաքացիություն, ինչը կարող էր օգնել նրանց հորը՝ շրջանցել իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները։

Հետաքննությունը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում են Ռոման Աբրամովիչի որդին՝ Արկադին, և դուստրը՝ Աննան, Լիտվայի քաղաքացիություն են ստացել։ Միաժամանակ, միգրացիայի վարչությանը հանձնարարվել է ստուգել՝ ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող անձանց ընտանիքի մյուս անդամները և՞ս Լիտվայի քաղաքացիներ են։