Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին 3300 բեռնատար կա: Լեհական փոխադրողները շարունակում են չորս ուղղությամբ փակ պահել սահմանը։ Այս մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին լեհ-ուկրաինական սահմանին մեկնարկեց լեհ փոխադրողների գործադուլը։ Նրանք պահանջում են վերացնել Ուկրաինայի համար առանց վիզայի տրանսպորտային ռեժիմը և վերադարձնել ուկրաինացի վարորդների թույլտվության համակարգը։ Ինչպես հաղորդվում է, Ուկրաինան միջոցներ է ձեռնարկել Լեհաստանի հետ սահմանների ապաշրջափակման համար, որոնք համաձայնեցվել են Եվրահանձնաժողովի և Վարշավայի հետ։