Միջազգային

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այս ջանքերին. Կոլոմինան ողջունել է համատեղ հայտարարությունը

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է կալանավորների  փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղ համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին։

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այս ջանքերին և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- այս մասին ասվում է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի «X»-ի էջում արված գրառման մեջ։