Միջազգային

Ուկրաինան հարևաններից էլեկտրաէներգիա է խնդրել

Կտրուկ ցրտի ֆոնին Ուկրաինայի էներգետիկ համակարգում արձանագրվել է դեֆիցիտ։ Երկիրը շտապ օգնություն է խնդրել ԵՄ հարևան երկրներից․ հաղորդում է «Ուկրէներգո» պետական ​​ընկերությունը։ 

«Սլովակիայից, Ռումինիայից և Լեհաստանից էլեկտրաէներգիայի վթարային ներմուծումը կօգտագործվի էներգահամակարգի հավասարակշռման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։