Կտրուկ ցրտի ֆոնին Ուկրաինայի էներգետիկ համակարգում արձանագրվել է դեֆիցիտ։ Երկիրը շտապ օգնություն է խնդրել ԵՄ հարևան երկրներից․ հաղորդում է «Ուկրէներգո» պետական ընկերությունը։
«Սլովակիայից, Ռումինիայից և Լեհաստանից էլեկտրաէներգիայի վթարային ներմուծումը կօգտագործվի էներգահամակարգի հավասարակշռման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։