Միջազգային

Հվ. Կորեան Ավստրալիային 2.5 մլրդ դոլարի զրահամեքենա կմատակարարի

Հարավկորեական Hanwha Aerospace ընկերության տեղական ստորաբաժանումը և Ավստրալիայի իշխանությունները 2,4 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել՝ 129 Redback հետևակային մարտական ​​մեքենաների (IFV) մատակարարման համար։ Այդ մասին հայտնում է ընկերությունն իր կայքում։

Մեքենաները կարտադրվեն Ավստրալիայում։ Պայմանագիրը կավարտվի մինչև 2028 թվականը, հետևակի առաջին մարտական ​​մեքենաները պատրաստ կլինեն 2027 թվականին։ Սա հարավկորեական ընկերության համար երկրորդ արտահանման պայմանագիրն է Ավստրալիայում, 2021 թվականին Hanwha Aerospace-ը պայմանագիր է կնքել K9 հաուբիցներ արտադրելու վերաբերյալ։