Միջազգային

Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների

Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը կմասնակցեն ԵՄ երկրների ու Արևելյան գործընկերության վեց գործընկեր երկրից հինգի արտաքին գործերի նախարարները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)։ Այն կկայանա ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչիչ, անվտանգության քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժ․18:00, արտաքին հարաբերությունների խորհրդի ավարտից հետո։ Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։

Կքննարկեն արևելյան գործընկերության առաջնահերթությունները, թիրախներն ու զարգացման ուղիները։