Իսրայելի Ազգային անվտանգության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում առկա է յուրատեսակ խորհրդատվություն՝ աշխարհում հրեաների ճամփորդության և անվտանգ երկրների մատնանշմամբ։ ԱԽ-ն նշել է հրեաների համար ապահով, անվտանգ, վտանգավոր և ծայրահեղ անբարենպաստ երկրների տվյալները։
Ըստ հրապարակման՝ Հարավային Կովկասում հրեաների համար ամենաանվտանգ երկիրը Հայաստանն է, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը համարվում են պոտենցիալ վտանգավոր երկրներ։