Միջազգային

Ճապոնիան Ուկրաինային 4,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի

Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային  4,5 մլրդ դոլարի չափով օգնություն կտրամադրի, թե ուղղակիորեն, թե Համաշխարհային բանկի միջոցով։ Այս մասին G7-ի ղեկավարների հետ առցանց բանակցությունների ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ 

«Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան որոշել է լրացուցիչ աջակցություն տրամադրել 1 միլիարդ դոլարի չափով՝ վերականգնման և մարդասիրական օգնության համար։ Ճապոնիան պատրաստ է ընդհանուր առմամբ 4,5 միլիարդ դոլար տրամադրել Ուկրաինային»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։