Միջազգային

«Ես հոգնել եմ ասել, որ նպատակ չունենք զենքով միջանցք գրավել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովում անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին և Ադրբեջան-Նախիջևան կապին․

«Ես բազմիցս խոսել եմ Փաշինյանի հետ՝ հարցնելով թե ինչու չի նա կատարում եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը հստակորեն ասում է, որ ուղիղ կապ պետք է հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, որով նույնիսկ ասվում է, թե ով պետք է ապահովի վերահսկողությունն ու անվտանգությունը։ Դա ՌԴ սահմանապահ ծառայությունն է՝ ռուսական ԱԴԾ–ն։ 

Իրավական տեսանկյունից դա մեծ նշանակություն չունի, դա նրա պարտավորությունն է։ Մենք կարող ենք միայն ասել, որ նրանք դրժում են իրենց պարտավորությունը։ Ես հոգնել եմ ասել, որ մենք նպատակ չունենք զենքով գրավել միջանցքը։ Մենք կարող ենք այլ տարբերակներ դիտարկել, մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի։ Մենք համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք․ այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանը շատ է կորցնում: Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ։ 

Ես բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջանից Ադրբեջան ստուգումներ չպետք է լինեն, դա մեր լեգիտիմ իրավունքն է: Եվ մենք Բրյուսելում հանդիպմանը քննարկել ենք, որ կարող ենք կիրառել ՌԴ-Կալինինգրադ կապի փորձը», - նշել է նա։