Ուրբաթ, 23 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 5 ℃

Рус Eng

«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների, հայկական կողմի մասին նույնը չենք կարող ասել». Զախարովա

Միջազգային

6 Դեկտեմբերի 2023, 15:14

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպմանը․

«Ողջունում ենք այդ հանդիպումը։ Սահմանազատման գործնական աշխատանքների մեկնարկի շրջանակներում կողմերը համաձայնեցրել են մեթոդոլոգիական ու պրակտիկ հարցերը։ Դա ենթադրում է նաև քարտեզագրական անհրաժեշտ նյութերի տրամադրում։ Մասնավորապես, այդ մասին երեկ, ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը, խոսել է նախարար Լավրովը։ 

Երկրորդ, մենք նախապես նշել ենք, որ փոխվարչապետերի գործունեության հարցում շոշափելի արդյունքներ են գրանցվել, և կարծում ենք՝ հետագա ձգձգումները կաշխատեն տարածաշրջանի երկրների շահերի դեմ։ Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների շարունակման, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին։ Միգուցե նրանք կարծում են, որ Վաշինգտոնի, Բրյուսելի ու Փարիզի՝ իրենց նոր խորհրդատուները նոր, հետաքրքիր կարևոր առաջարկներ կունենան։ Մենք տեսել ենք՝ ինչի են բերել նախորդ հանդիպումները Պրահայում և Բրյուսելում։ Հենց Արևմուտքի աջակցությամբ է, որ ոչ մի խոսքով չի նշվել Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը։ Նրանք միշտ գործում են սեփական շահերի շրջանակում, մնացյալ երկրները սեփական շահերի սպասարկման համար են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում