Միջազգային

«Չէինք ցանկանա, որ հայ ժողովրդին կրկին խաբեին արևմտյան ընկերները». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստան-Արևմուտք ռազմական գործակցության հարցին։ Նա, մասնավորապես, հայտարարել է.

 «Չէինք ցանկանա, որ հայ ժողովրդին կրկին խաբեին, այսպես կոչված, արևմտյան գործընկերները։ Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ուղղակի ավելցուկ էին․ դա երևում է անգամ Ուկրաինայի հատուկ գործողության կոնտեքստում։ Եթե հայկական լրատվականները միակողմանի չլինեին, ցույց կտային որ կրկին հայ ժողովրդին կեղծիք է հրամցվում։ Ինչու կեղծիք․ որովհետև տարբեր երկրների արտադրության ռազմական տեխնիկայի այդ «սոլյանկան» երբեք չի նպաստել պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Մենք միայն ողջունում ենք Հայաստանի ՊՆ հայտարարությունը ՌԴ հետ համագործակցության վերաբերյալ և կարող ենք ասել, որ ՌԴ ՊՆ-ում նույն մոտեցումն է»։