Միջազգային

Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները

Լիբանանա-իսրայելական սահմանին կայունություն հաստատելու բանակցությունները կանցկացվեն առաջիկա ամիսներին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին։

«Մենք հուսով ենք, որ առաջիկա երեք ամսում մենք մեր հարավային սահմանին կհասնենք լիակատար կայունության և կլուծենք Իսրայելի հետ մնացած վիճահարույց խնդիրները», - ասել է նա․ «Դա կփրկի Լիբանանը պատերազմից, որի հետևանքները կլինեն անկանխատեսելի», - հավելել է Միքաթին։