Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության՝ Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում։
Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նա Կոնգրեսին կոչ է արել հաստատել Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը․ «Եթե օգնությունը, որը ներկայումս քննարկվում է Կոնգրեսում, հետաձգվի, դա մեծ վտանգ կստեղծի, որ մենք կմնանք նույն դիրքում, որում հիմա ենք: Եվ, ամենայն հավանականությամբ, անհնար կլինի շարունակել տարածքների ազատագրումը, և պատերազմում պարտվելու մեծ վտանգ կստեղծվի», - մեջբերել է «Ամերիկայի ձայնը»։