Միջազգային

«Ղարաբաղի հայերի ու ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքները պետք է փոխադարձ լինեն». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովում անդրադարձել է  խաղաղության պայմանագրի բանակցություններին և դրանց մանրամասներին.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ամբողջությամբ փոխադարձ լինի։ Եթե նրանք ցանկանում են պայմանագրի սևագրում ներառել Ղարաբաղի հայերի հարցերը, որոնք Ադրբեջանում ապրել են որպես ազգային փոքրամասնություն, ապա դա փոխադարձաբար պետք է վերաբերի Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու ու այնտեղ ապրելու իրավունքներին։  

Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն, այնպես ինչպես հայերինը՝ Ղարաբաղում։ Հայկական կողմը միշտ մերժել է դա, թեև մենք հատուկ բան չենք առաջարկել, այլ փոխադարձության սկզբունք են առաջ քաշել։ Խաղաղության պայմանագրի մնացյալ հոդվածները նվազ խնդրահարույց են։ Մնացյալը, իհարկե, քաղաքական արտահայտություններ, բառեր են, բայց դրանք համաձայնեցվող են ու քաղաքական կամքի տիրույթում են»։