Միջազգային

«Եթե Թրամփը չառաջադրվեր, ես վստահ չեմ, որ կառաջադրվեի». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարող է բավարարվել մեկ պաշտոնավարման ժամկետով և նորից չառաջադրվել, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադրություն չունենա կրկին ղեկավարել Սպիտակ տունը։ Այս մասին Բայդենն ասել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, Բոստոնում իր նախընտրական արշավի համար դրամահավաքի միջոցառմանը. գրում է The New York Times-ը։ 

«Եթե Թրամփը չառաջադրվեր, ես վստահ չեմ, որ կառաջադրվեի: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ նա հաղթի», - ասել է ԱՄՆ նախագահը: Բայդենը հավելել է, որ մտադիր է երկրորդ անգամ հաղթել Թրամփին և թույլ չտալ նրա վերադարձը իշխանության։