«Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ԼՂ հայ բնակչության հարցին։
Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծվում են բոլոր իրավական պայմանները, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում։ Ուրիշ ճանապարհ չկա», - նշել է Ալիևը։