ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը խոսել է Ուկրաինայի ֆինանսավորման հեռանկարի մասին։
«Մենք շատ հստակ հասկացրել ենք այս վարչակազմի յուրաքանչյուր մակարդակում, որ Կոնգրեսը պետք է գործի Ուկրաինային անվտանգության օգնություն ապահովելու համար, տնտեսական օգնություն ապահովելու համար, ոչ միայն Իսրայելին անվտանգության օգնություն տրամադրելու համար, այլև պաղեստինցի ժողովրդին մարդասիրական օգնություն հատկացնելու, որ մենք անում ենք և ցանկանում ենք շարունակել»։
Ըստ նրա, շատ դժվար ձմեռ է լինելու․ «Մենք ականատես եղանք, որ Ռուսաստանը հարձակումներ է սկսել Ուկրաինական կարևոր ենթակառուցվածքների վրա, որոնք նրանք օգտագործում են, որպեսզի մարդիկ ձմռանը կարողանան ջեռուցել իրենց տները:
Այսպիսով, այս վարչակազմում մեր դիրքորոշումն այն է, որ մենք պետք է աջակցենք մեր գործընկերոջը այս դժվարին պահին: Մենք պետք է շարունակենք աջակցել նրանց Ռուսաստանի դեմ պայքարում, և հուսով ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը նույնպես այնտեղ կլինի»: