Միջազգային

Իսրայելը շարունակում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների որսը

Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթը հայտնել են թունելների մեջ հյուսիսային Գազայի բրիգադի բարձրաստիճան անդամների ոչնչացման մասին․ ընդ որում, այդ առաջնորդների մեծ մասը ոչնչացվել է մարտերի ընթացքում։

Հյուսիսային Գազայի հատվածի բրիգադը մեծությամբ երկրորդն է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունում։ Թունելները գտնվել են ինդոնեզական հիվանդանոցի մոտ և քաղաքացիական տների տակ։ Իսրայելի պաշտպանության բանակը, առաջնորդվելով ռազմական հետախուզության տվյալներով, ոչնչացրել է բրիգադի հրամանատար Ահմեդ Էհանդորին, բրիգադի հրամանատարի տեղակալ Ալ Ռաջաբին և այլ ավագ անդամների։